Խճանկար

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը փչել է հավատացյալների բերած տորթի մոմերը

1 րոպեի ընթերցում

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը փչել է հավատացյալների բերած տորթի մոմերը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 17-ին դարձավ 78 տարեկան: Հազարավոր հավատացյալներ հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում շնորհավորելու կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին տարեդարձը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վատիկանի ռադիոյի անգլալեզու ծառայությունը:

Ամբոխի միջով քայլելու ժամանակ Հռոմի պապը կանգ է առել հավատացյալների մի խմբի մոտ, ովքեր նրան մոմերով տորթ են մատուցել, և փչել է ծննդյան տոնի մոմերը: Ֆրանցիսկոսը նաև մի կում է արել արգենտինական ավանդական խմիչքից` մատեից, որն առաջարկել էին հավաքված ուխտավորները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում