Խճանկար

Curiosity-ին Մարսի վրա մեթանի հետքեր Է գտել. NASA

1 րոպեի ընթերցում

Curiosity-ին Մարսի վրա մեթանի հետքեր Է գտել. NASA

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա մեթանի ցայտումներ Է գրանցել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Փասադենայում (Կալիֆոռնիայի նահանգ) NASA-ի Ռեակտիվ շարժման լոբորատորիայի ներկայացուցիչները:

«Դա եղել Է մեթանի կարճատեւ ցայտում, որի քանակը տասնյակ անգամ մեծացել Է, իսկ այնուհետեւ ցրվել,- նշել են Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:- Դա վկայում Է այն մասին, որ կա կենսաբանական կամ ոչ կենսաբանական ծագման ինչ-որ աղբյուր»: «Սա մեծագույն պահ Է մարսագնացի առաքելության ընթացքում,- հավելել են լաբորատորիայում:- Այս գազի ներկայությունը բազմաթիվ առեղծվածներ Է դրել գիտնականների առջեւ»:

Բացի այդ, Քամբեռլենդի ժայռից հին քարի հորատման միջոցով վերցված հետքերում Curiosity-ն նաեւ գտել Է օրգանական մոլեկուլներ:

Դեկտեմբերին 9-ին տեղեկացվել Է, որ Curiosity-ն հայտնաբերել Է Մարսի վրա հին լճի գոյության նոր ապացույցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում