Խճանկար

Տարվա լավագույնի կոչմանն արժանանալու հավակնորդ է 7 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Տարվա լավագույնի կոչմանն արժանանալու հավակնորդ է 7 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարվա լավագույն մեքենա» մրցույթի կազմակերպիչները անվանել են մեքենաների 7 մակնիշներ, որոնք հավակնում են հաղթել մրցույթում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, առաջին հորիզոնականում հայտնված մեքենան հայտնի կդառնա 2015թ.-ի մարտի 2-ին:

«Տարվա լավագույն մեքենա» անվանակարգին այս անգամ հավակնում են BMW 2-Series Active Tourer-ը, Citroen C4 Cactus-ը, Ford Mondeo-ն, Mercedes-Benz C-Class-ը, Nissan Qashqai-ը, Renault Twingo-ն և Volkswagen Passat-ը: Ավելի վաղ՝ ամռանը հայտարարված ցանկում ընդգրկվել էին 31 մակիշներ, որոնց թվում էին նաև Audi TT-ն, BMW 2-Series-ը, Porsche Macan-ը, Smart ForTwo-ն, Lexus RC-ն և Jeep Renegade-ը:

Մրցույցի հաղթողին կընտրի ժյուրին՝ բաղկացած 22 երկրի` մեքենաների հարցերով զբաղվող 58 լրագրողներից:

Նախորդ տարի Եվրոպայում լավագույն մեքենա էր համարվել է Peugeot 308-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում