Խճանկար

Արքայազն Ջորջի ժիլետը մեծ հետաքրքրություն է առաջացրել

1 րոպեի ընթերցում

Արքայազն Ջորջի ժիլետը մեծ հետաքրքրություն է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ջորջի` օրեր առաջ հրապարակված լուսանկարները մեծ հետքրքրություն են առաջացրել հանրության շրջանում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը, հատկապես նրա կապույտ գործվածքով ժիլետի նման ժիլետներն eBay-ում հայտնվել են սովորականից ավելի թանկ գներով: Մինչ լուսանկարների հրապարակումը, նմանտիպ ժիլետ հնարավոր էր գնել 16 դոլարով, սակայն արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու լուսանկարների հրապարակումից հետո ժիլետների գինը հասել է 55 դոլարի:

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և դուքս արքայազն Ուիլյամի որդին՝ արքայազն Ջորջը, լուսանկարվել էր սուրբծննդյան նախատոնական հագուստով: Ավելի վաղ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Petit Bateau ֆիրմայի կոմբինեզոնը, որով լուսանկարվել էր արքայազնը, ինչպես նաև Aden + Anais ֆիրմայի ծածկոցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում