Խճանկար

Ռուսաստանցիների 41 տոկոսը տարվա գլխավոր իրադարձությունը համարում Է պատերազմն Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանցիների 41 տոկոսը տարվա գլխավոր իրադարձությունը համարում Է պատերազմն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների 41 տոկոսը 2014 թվականի համաշխարհային գլխավոր իրադարձությունը համարել Է Ուկրաինայի մարտական գործողությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՀԿՀ) անցկացրած հարցման տվյալները:

Ռուսաստանի հետ Ղրիմի եւ Սեւաստոպոլի վերամիավորումը աշխարհում այս տարվա կարեւորագույն իրադարձություն են համարել հարցման մասնակիցների 5 տոկոսը, 4 տոկոսն ամենակարեւորը համարում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը, նույնքան հարցվածներ Էլ համաշխարհային գլխավոր իրադարձությունը համարել են Սոչիի ձմեռային Օլիմպիադան, իսկ ռուսաստանցիների 3 տոկոսը համոզված Է, որ ամենակարեւորը Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ հարաբերությունների վատացումն Է:

Հարցման մասնակիցների 33 տոկոսը Ռուսաստանում կարեւորագույն իրադարձություն Է համարում Ղրիմի եւ Սեւաստոպոլի վերամիավորումը Ռուսաստանի հետ, 32 տոկոսի համար երկրի մասշտաբով ամենագլխավորը Սոչիի Օլիմպիադան Է, իսկ 7 տոկոսը կարծում Է, որ ՌԴ-ի համար կարեւորագույնն են դարձել Ուկրաինայի իրադարձությունները:

Հարցվածների 1-ական տոկոսը երկրի մասշտաբով կարեւորագույն իրադարձություններ են համարում Ուկրաինայից փախստականների հոսքը, նախագահ Վլադիմիր Պուտինի ուղեւորությունները եւ ելույթները, Արեւմուտքի պատժամիջոցները, ՌԴ-ի պատասխան սահմանափակումները, ռուբլու փոխարժեքի անկումը եւ գների աճը: ՌԴ-ի ամենակարեւոր իրադարձությունների մասին դժվարացել Է պատասխան տալ երկրի բնակչության 22 տոկոսը:

ՀԿՀ-ի հարցումը դեկտեմբերի սկզբին 1,5 հազար չափահասների շրջանում անցկացվել Է 43 տարածաշրջանների 100 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում