Խճանկար

Google-ը հրապարակել Է 2014 թվականի որոնողական հարցումների թոփ-ը

1 րոպեի ընթերցում

Google-ը հրապարակել Է 2014 թվականի որոնողական հարցումների թոփ-ը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Google ինտերնետ-հսկան հրապարակել Է 2014 թվականի որոնողական հարցումների թոփ-ը. համաշխարհային վարկանիշի 10-րդ հորիզոնականում հայտնվել Է Սոչիի Օլիմպիադան, ամերիկյան վարկանիշի այդ նույն 10-րդ հորիզոնականում Ուկրաինան Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի Google-ը թողարկել Է երկու ցուցակ. մեկը՝ ըստ ԱՄՆ-ի վիճակագրության, մյուսը՝ աշխարհի: Դրանց բովանդակությունը գործնականում նույնական Է եւ տարբերվում Է միայն մի քանի կետերով: Երկու ցուցակները (եւ համաշխարհային, եւ ամերիկյան) գլխավորում Է ամերիկացի դերասան Ռոբին Վիլյամսը, որն այս տարվա օգոստոսին վերջ տվեց իր կյանքին: Առավել տարածված հարցումների ցուցակի երկրորդ տեղում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն Է: Աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող որոնողական համակարգի օգտատետերին նաեւ հետաքրքրել Է Էբոլա վիրուսը եւ Malaysia Airlines ավիաընկերությունը, որին պատկանող ինքնաթիռը կործանվել Է Ուկրաինայի տարածքում, հաղուրդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում