ՄանրԷները գոյատեւման հրաշքներ են ցուցադրել գիտնականներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտական արշավախումբը, որը Խաղաղ օվկիանոսում զբաղվել Է խորջրյա հորատմամբ, գիտնականներին օգնել է հասկանալու, թե մանրԷներն ինչպես կարող են գոյատեւել ամենախիստ եւ կենդանի օրգանիզմների համար չհարմարեցված պայմաններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ճապոնիայի ափերի մոտ հորատանցք փորելով օվկիանոսի հատակից ցած ավելի քան 2 հազար մետր խորությամբ, նրանք այնտեղ հայտնաբերել են միաբջիջ մանրԷներ, որոնք գոյություն ունեն առանց լույսի , թթվածնի եւ գործնականում առանց ջրի:
Փորձագետների խոսքով՝ այս հայտնագործությունը վկայում Է, որ նման խիստ պայմաններում կյանք կարող Է գոյություն ունենալ նաեւ Տիեզերքի այլ վայրերում:
Կարդացեք հոդվածը` Русский