ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին` ժամը 10.12-ին, ահանզագ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 6 հասցեում` «Իզմիրլյան»-բժշկական կենտորնի լաբորատորիայի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻԱԽ-ն ևերկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Լ. Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում` չգործող երկհարկանի շինության 2-րդ հարկում, մոտ 20 քմ տարածքով, այրվում է թորման սարքավորումները տաքացնող հեղուկ (ձեթ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.33-ին, մարվել` 10.42-ին: