Խճանկար

Լոնդոնում բացվել է առաջին սուպերմարկետն աղքատների համար

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում բացվել է առաջին սուպերմարկետն աղքատների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Լամբերտ շրջանում բացվել է Մեծ Բրիտանիայի առաջին սուպերմարկետն աղքատների համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատավմիջոցները, խանութը հարյուրավոր կարիքավոր ընտանիքների հնարավորություն կտա Marks & Spencer և Ocado ապրանքատեսակների մթերքներ գնել 70 տոկոս զեղչով:

Առաջիկայում նախատեսվում է բացել նմանատիպ ևս 20 առևտրի կենտրոն ողջ երկրի տարածքում:

Community Shop կոչվող սուպերմարկետում մթերքները կտրամադրվեն շրջանի 750 բնակիչների: Խանութը հավաստիացնում է, որ գնորդները բարձրորակ ապրանք են գնում ցածր գնով: Լուրեր են շրջանառվում նաև, որ այնտեղի ապրանքների տուփերը կարող են վնասված լինել կամ սխալ մակնշում և այլն:

Ընկերությունն արդեն իսկ ստացել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում