Խճանկար

Ռուսաստանցիների 68 տոկոսն իրեն նորաձեւ չի համարում. հարցում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանցիների 68 տոկոսն իրեն նորաձեւ չի համարում. հարցում

ՄՈՍԿՎԱ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեվադա կենտրոն»-ի իրականացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների մեծամասնությունը ոչ միայն նորաձեւությանը չի հետեւում, այլեւ իրեն նորաձեւ չի համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով newsru.com-ը, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 68 տոկոսը հայտարարել է, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում նորաձեւությունն ու տեղյակ չէ, թե որ զգեստներն ու գույներն են համարվում ոճային:

Պարզվել է, որ ռուսաստանցիների միայն 29 տոկոսն է հետեւում նորաձեւությանն ու ոճի փոփոխություններին: Հետաքրքրական է, որ նորաձեւության հետեւորդների առումով ռուս հասարակությունում արդեն 17 տարի է` քանակական փոփոխություն չի արձանագրվում:

1997թ. անցկացված համանման հարցման արդյունքում` նորաձեւությանը եւ ոճին ուշադրություն դարձնում էր ռուսների 27 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում