Մարզային

Գետիկում եւ Նորաբակում վերընտրվել են գործող գյուղապետերը

1 րոպեի ընթերցում

Գետիկում եւ Նորաբակում վերընտրվել են գործող գյուղապետերը

ԳԱՎԱՌ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացան համանայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում` իրենց պաշտոններում վերընտրվեցին Գետիկի գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ Նորաբակի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը, Գետիկ գյուղում, նախնական տվյալներով, գործող գյուղապետ Սարգիս Այունցը ստացել է 150, նրա մրցակից, ՀՅԴ անդամ, Գետիկի նախկին գյուղապետ Աշոտ Դալլաքյանը՝ 116 ձայն: Նորաբակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Վազգեն Ասատուրյանի օգտին 139 քվեարկողներից ձայն է տվել 138 ընտրող, 1-ը դեմ է քվեարկել: Դեկտեմբերի 15 կեսօրվա դրությամբ` հանձնաժողովը ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չի ստացել:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում