Սմարթֆոնների համաշխարհային վաճառքներն ավելացել են 20 տոկոսով. Gartner

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի երրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային վաճառքներն ավելացել են 20 տոկոսով եւ հասել 301 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Gartner հետազոտական ընկերության տվյալները:

Եռամսյակի տվյալներով՝ սմարթֆոնների վաճառքների ցուցանիշով առաջատար Է դարձել հարավկորեական Samsung արտադրողը՝ շուկայի 24,4 տոկոս բաժնով, թեեւ նախորդ տարվա համեմատ այդ ընկերության սարքերի վաճառքները կրճատվել են 8,89 տոկոսով՝ հասնելով 73,2 միլիոնի:

Ամերիկյան Apple-ի բաժինը կազմել Է 12,7 տոկոս. ընկերությունը վաճառքներն ավելացրել Է 25,9 տոկոսով՝ հասցնելով 38,1 մլն iPhone-ի:

Վաճառքների ավելացում են արձանագրել նաեւ չինացի արտադրողները:

Huawei-ը սմարթֆոնների վաճառքներն ավելացրել Է 36,6 տոկոսով՝ մինչեւ 15,9 մլն սմարթֆոն՝ զբաղեցնելով շուկայի 5,3 տոկոս բաժինը: Xiaomi ընկերությունը սմարթֆոնների վաճառքներն ավելացրել Է 336 տոկոսով՝ մինչեւ 15,77 մլն սարք՝ զբաղեցնելով շուկայի 5,2 տոկոս բաժինը: Սմարթֆոնների շուկայում Lenovo-ի բաժինը կազմել Է 5 տոկոս. ընկերությունը վաճառքներն ավելացրել Է 16,5 տոկոսով՝ մինչեւ 15 մլն դեվայս:

Gartner ընկերությունն ստեղծվել Է 1979 թվականին եւ մասնագիտանում Է տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրման բնագաառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա