Խճանկար

Նյույորքցի բարձրդասարանցին 72 մլն դոլար Է վաստակել՝ խաղալով սակարանում

2 րոպեի ընթերցում

Նյույորքցի բարձրդասարանցին 72 մլն դոլար Է վաստակել՝ խաղալով սակարանում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյույորքցի բարձրդասարանցին 72 միլիոն դոլար Է վաստակել՝ դասերից ազատ ժամանակ խաղալով սակարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Post թերթին:

Իր ռազմավարությունը 17-ամյա Մոհամեդ Իսլամը չի հայտնել եւ միայն պատմել Է, որ իր կուռքն Է ամերիկացի լեգենդար ներդրող Փոլ Թյուդոր Ջոնսը, որը համարվում Է Ուուլ սթրիթի առեւտրականների «թագավորը»: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջոնսի կարողությունը գնահատվում Է 4,3 միլիարդ դոլար: Նա զբաղեցնում Է 108-րդ հորիզոնականն ամենահարուստ ամերիկացիների ցուցակում:

«Դու ավելի շատ քո պարտություններից ես սովորում, քան քո հաջողություններից»,- մեջբերել Է դեռահասն իր կուռքի արտահայտությունը: Իսլամի խոսքով՝ իրեն ոգեշնչում Է չհուսահատվելու եւ խաղից դուրս չգալու Ջոնսի կարողությունը՝ նույնիսկ կորցնելով հազարավոր դոլարներ:

Նորելուկ միլիոնատերը պատմել Է, որ հաջորդ տարվա հունիսին, երբ լրանա իր 18 տարին եւ ինքը կարողանա վաճառամիջնորդի թույլատրագիր ստանալ, պլանավորում Է երկու ընկերների հետ բացել սեփական հեջ-հիմնադրամը: 2015 թվականին երիտասարդները հուսով են վաստակելու առնվազն 1 միլիարդ դոլար:

New York Post-ը նշում Է, որ Իսլամն արդեն BMW ավտոմոբիլ Է գնել իր համար, սակայն վարորդական իրավունք չունի: Բացի դրանից, նա բնակարան Է վարձել Մանհեթենում, թեեւ նրա ծնողները՝ Հարավային Ասիայից ներգաղթյալները, առայժմ նրան թույլ չեն տալիս այնտեղ ապրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում