Հանկարծամահ է եղել «Արմենպրես»-ի թղթակիցը
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը խոր ցավով տեղեկացնում է, որ Կապանում կյանքի 47-րդ տարում հանկարծամահ է եղել գործակալության` Սյունիքի մարզի թղթակից, Կապանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանը: «Արմենպրես»-ը կիսում է Գոհար Իսախանյանի հարազատների, մտերիմների, գործընկերների անդառնալի կորստի վիշտը:
Գոհար Իսախանյանի հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 16-ին` Կապան քաղաքի Դավիթ-Բեկի 7/32 հասցեում, հուղարկավորությունը դեկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին, նույն հասցեից:
Գոհար Իսախանյանը ծնվել է 1967թ. հունվարի 10-ին:
Կարդացեք հոդվածը` Русский