Հասարակական

Ստեփանավանում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 13-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 110 հասցեում՝ կաթսայատանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել՝ 12.39-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 3 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում