Նորվեգիայում գտել են Ուոլտ Դիսնեյի առաջին սուրբծննդյան մուլտֆիլմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուոլտ Դիսնեյի ստեղծած առաջին սուրբծննդյան մուլտֆիլմը, որն ավելի վաղ համարվում էր կորած, գտնվել է Նորվեգիայի հյուսիսի ոչ մեծ գրադարաններից մեկում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դատարկ գուլպաները» (Empty Socks) սեւ-սպիտակ մուլտիպլիկացիոն ֆիլմի գլխավոր հերոսը եղել Է «Օսվալդ, երջանիկ ճագար» անվամբ գործող անձը, որը դարձել Է Միկի Մաուսի նախատիպը: Ժապավենը գտնվել է Ռանայի կոմունայի Մու քաղաքում գրադարանային ֆոնդի գույքագրման ժամանակ, քաղաք, որը գտնվում Է Նորվեգիայի Բեւեռային շրջագծից հյուսիս:
Նորվեգիայի Ազգային գրադարանի ղեկավարությունը որոշում է կայացրել գտածոն հանձնել Disney ընկերությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский