Սառա Բրայթմանը հունվարին կսկսի Ռուսաստանում նախապատրաստվել տիեզերք թռչելուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի երգչուհի Սառա Բրայթմանը հունվարից ձեռնամուխ կլինի տասնօրյա թռիչքի նախապատրաստմանը Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), որը նշանակված Է 2015 թվականի հունվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի (ՏՊԿ) մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Եթե Բրայթմանի ծրագրերը իրականանան, նա կդառնա ութերորդ «տիեզերական զբոսաշրջիկը», որն այցելել Է ՄՏԿ: ՄՏԿ-45/46 արշավախմբերի կազմում Բրայթմանի հետ միասին նշանակված են ռուսաստանցի տիեզերագնաց Սերգեյ Վոլկովը եւ Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Անդրեաս Մոգենսենը:
«Որոշված Է, որ Սառա Բրայթմանը թռիչքին նախապատրաստվելուն ձեռնամուխ կլինի 2015 թվականի հունվարին»,- ասել Է ՏՊԿ-ի ներկայացուցիչը: