Բելգիայում արձանագրվել Է ռեկորդային ավտոմոբիլային խցանում՝ 300 կիլոմետր երկարությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում արձանագրվել Է 300 կիլոմետր երկարությամբ ռեկորդային ավտոմոբիլային խցանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌՏԲՖ տեղական ռադիոկայանին:

«Ճանապարհներին կուտակականգերն սկսվել են դեկտեմբերի 11-ի արդեն վաղ առավոտյան այն մայրուղում, որով վարորդները Բրյուսել Էին ուղեւորվում Գենտից եւ Լիմբուրգից: Ժամը յոթի կողմերը խցանումն արդեն ձգվում Էր 300 կիլոմետր, ինչը ռեկորդ Է տարվա համար»,- ասել Է Ճանապարհային երթեւեկության ֆլամանդական կենտրոնի ներկայացուցիչ Հաջո Բեքմանը:

Հիմնական պատճառ Է դարձել մեքենավարների գործադուլը, որի հետեւանքով դեպոյում Է մնացել Բելգիայի բոլոր արվարձանային գնացքների կեսը: Ուղերթ չեն դուրս եկել այն գնացքները, որոնք Բրյուսելը կապում են Անտվերպենի, Գենտի, Օստենդեի, Լյեժի, Մոնսի եւ Շառլեռուայի հետ: «Շատ բելգիացիներ, որոնք սովորաբար երթեւեկում են երկաթուղային տրանսպորտով, ստիպված են եղել շտապ կարգով նստել ավտոմոբիլներ, ինչն Էլ հանգեցրել Է քաոսի»,- պարզաբանել Է Բեքմանը: Բացի դրանից, այդ օրը շատ վթարներ են եղել, ինչը նույնպես դժվարացրել Է տրանսպորտի երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի