Խճանկար

Աճուրդով վաճառվել Է Apple-ի առաջին համակարգիչներից մեկը

1 րոպեի ընթերցում

 Աճուրդով վաճառվել Է Apple-ի առաջին համակարգիչներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie’s-ի աճուրդում վաճառվել Է Apple-1 համակարգիչը, որը Սթիվ Ջոբսի խումբը հավաքել Էր 1976 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լոտը գնահատել են 365 հազար դոլար: Համակարգիչը հավաքել Էր Էնտուզիաստների խումբը՝ Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի գլխավորությամբ՝ Փալո Ալտոյում՝ Ջոբսի ծնողների ավտոտնակում:

Աճուրդում սարքն անվանել են «Ռիկետի Apple-1 համակարգիչ»՝ ի պատիվ առաջին տիրոջ՝ Չառլզ Ռիկետի: Սկզբնապես մեքենան գնահատել Էին 400 հազարից մինչեւ 600 հազար դոլար: Գնի վրա ազդել Է այն փաստը, որ համակարգիչն աշխատում Է հավաքման պահից գրեթե քառասուն տարի անց:

Անցյալ տարի Christie’s-ի աճուրդում նույնպիսի համակարգիչը վաճառվել Է գրեթե 398 հազար դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում