Խճանկար

Աստղաֆիզիկոսները պարուրաձեւ երկու գալակտիկաների միաձուլման տպավորիչ պատկեր են ստացվել

1 րոպեի ընթերցում

Աստղաֆիզիկոսները պարուրաձեւ երկու գալակտիկաների միաձուլման տպավորիչ պատկեր են ստացվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղաֆիզիկոսները Chandra X-ray Observatory-ի (NASA) օգնությամբ ստացել են պարուրաձեւ երկու գալակտիկաների՝ NGC 2207-ի եւ IC 2163-ի միաձուլման գեղեցիկ ու տպավորիչ պատկերը, լուսանկարը եւ գալատիկաների նկարագրությունը հրապարակված են Chandra X-ray-ի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այդ երկու միաձուլվող գալակտիկաները, որոնք գտնվում են Երկրից մոտավորապես 130 մլն լուսատարի հեռավորության վրա, պարունակում են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ այսպես կոչված գերպայծառ ռենտգենային աղբյուրներ (ULXs), ռենտգենային ուժեղ ճառագայթայմամբ օժտված երկնային օբյեկտներ:

Վերջին 15 տարվա ընթացքում այդ գալատիկաներում հայտնաբերվել են երեք գերնոր աստղեր: Ուսումնասիրելով NGC 2207 եւ IC 2163 գալատիկաները, աստղաֆիզիկոսները եկել են այն եզրակացության, որ դրանցում աստղագոյացման ակտիվ գործընթաց է տեղի ունենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում