Խճանկար

Հռոմում տեղադրել են պայուսակներից պատրաստված տոնածառ

1 րոպեի ընթերցում

Հռոմում տեղադրել են պայուսակներից պատրաստված տոնածառ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում՝ De Russie 5-աստղանի հյուրանոցի բակում, տեղադրվել է 5 մետրանոց տոնածառ, որը զարդարվել է ոսկե և արծաթե պայուսակներով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տոնածառը զարդարել են FENDI նորաձևության տան դիզայներները: Տոնածառը տեղադրվել է փայլփուն լույսերով լուսավորված պատվանդանի վրա:

Աշխարհի ամենաթանկ տոնածառը տեղադրվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքի Emirates Palace հյուրանոցում: Նրա գինն ընդհանուր առմամբ կազմել է 11 միլիոն դոլար: Տոնածառի խաղալիքների դերում ներկայացվել են հայտնի դիզայներների զարդերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում