Խճանկար

Բրիտանական ընկերությունը ստեղծել է ամանորյա զարդարանքի հավաքածու մորուքների համար

1 րոպեի ընթերցում

Բրիտանական ընկերությունը ստեղծել է ամանորյա զարդարանքի հավաքածու մորուքների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Grey London գովազդային գործակալությունը ստեղծել է ամանորյա զարդարանքներ մորուքների համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ընկերությունը 14 փոքր ամանորյա գնդերի հավաքածուն վաճառում է մոտ 11 դոլարով: Ընկերությունն առաքում է իրականացնում աշխարհի 11 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Նորույթն անհավանական պահանջարկ է գրանցել, և այժմ ընկերության պահեստներում գնդերը վերջացել են:

Հավաքածուն ավելի շատ օգտագործվում են ամերիկացիների, գերմանացիների և ֆրանսիացիների մոտ: Սակայն գնորդների ամենամեծ ցուցանիշը գրանցել են Մեծ Բրիտանիայի բնակիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում