Խճանկար

Կրեմլում ամանորյա եղեւնին կզարդարվի սովորականից կրկնակի ավելի շատ խաղալիքներով

1 րոպեի ընթերցում

Կրեմլում ամանորյա եղեւնին կզարդարվի սովորականից կրկնակի ավելի շատ խաղալիքներով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Կրեմլի Սոբորնայա հրապարակում Ռուսաստանի ամանորյա գլխավոր եղեւնին կզարդարեն սովորականից գրեթե կրկնակի ավելի շատ խաղալիքներ՝ երեք հազար: Տոնի նախապատրաստման կազմկոմիտեն հաստատել Է տոնածառի զարդարման նոր դիզայն-նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի նախագահի գործերի կառավարչի մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը: «Նոր դիզայնով՝ տոնածառի զարդարումը շատ ավելի շքեղ կլինի»,- ասել Է նա: Այսպես, ճյուղերի ծայրերը կզարդարվեն գնդերի 700 հույլերով, իսկ բնին մոտ կկախվեն ես 500 հույլեր:

Տոնածառը կլուսավորի մեկուկես կիլոմետր երկարությամբ դրասանգը՝ Էներգախնայողական լուսադիոդային լամպերով:

Եղեւնին ինքը, որը կկանգնեցվի Կրեմլում, արդեն ընտրված Է. այն 100-ամյա ծառ Է, որն աճել Է Մոսկվայի մարզի Ռուզայի մունիցիպալ շրջանում: Եղեւնու բնի տրամագիծը 72 սանտիմետր Է, բարձրությունը՝ 31 մետր: Այն կհատվի դեկտեմբերի 16-ին, իսկ դեկտեմբերի 18-ին կսկսվի դրա փոխադրումը Կրեմլ: Պլանավորվում Է, որ դեկտեմբերի 24-ին զարդարված եղեւնին ամբողջ գեղեցկությամբ կներկայանա լրագրողների ֆոտոսեսիային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում