Խճանկար

Twitter-ը օգտատերերի թվաքանակով զիջել Է Instagram-ին

1 րոպեի ընթերցում

Twitter-ը օգտատերերի թվաքանակով զիջել Է Instagram-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 300 միլիոնը, ինչը նրան թույլ է տվել այդ ցուցանիշով առաջ անցնել Twitter-ից: Այդ մասին հայտարարել է Instagram-ի տնօրեն Քեւին Սիսթրոմը:

«Վերջին չորս տարվա ընթացքում այն, ինչն սկսվել Էր որպես երկու ընկերների երազանք, վերածվել Է գլոբալ հանրակցության, որտեղ ամեն օր հրապարակվում են ավելի քան 70 միլիոն լուսանկարներ ու տեսահոլովակներ»,-ասված Է Սիսթրոմի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է հավելվածի պաշտոնական բլոգում:

Սիսթրոմը նաեւ հայտարարել Է, որ շուտով Instagram-ում ստուգված ակաունտներ կհայտնվեն նշանավոր մարդկանց, մարզիկների եւ բրենդների համար:

Instagram-ը՝ լուսանկարներ եւ տեսագրություններ փոխանակելու համար նախատեսված հավելվածը, ստեղծվել Է 2010 թվականին: 2013 թվականի սեպտեմբերին ընկերությունը հայտարարել Է, որ հավելվածն ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր ունի: 2014 թվականի մարտին այդ թիվը հասել Է 200 միլիոնի:

Twitter-ը սոցցանց Է կարճ հաղորդագրություններ փոխանակելու համար: Այն ստեղծվել Է 2006 թվականին: Ըստ վերջին տվյալների՝ նրա ակտիվ օգտատերերի թիվն ամսական կազմում Է շուրջ 284 միլիոն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում