Հասարակական

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարից զոհվել է մեկ մարդ

1 րոպեի ընթերցում

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին տեղի  ունեցած վթարից զոհվել է մեկ մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած վթարից, նախնական տվյալներով, զոհվել է մեկ մարդ: Կա ևս մեկ տուժած: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեկտեմբերի 10-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որՄ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում (9-րդ կմ) բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 UV 925և «Սիատ» մակնիշի 35 ST 397 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում