Օմսկում լույս է տեսել աշխարհի ամենափոքր գիրքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմսկում դեկտեմբերի 9-ին՝ ՌԴ Սահմանադրության օրը լույս է տեսել է աշխարհի ամենափոքր գիրքը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, գրքում Ռուսաստանի հիմնն է: Համաշխարհային ռեկորդը սահմանել են հայր և որդի Անատոլի և Ստանիսլավ Կոնենկոները:
Գիրքն ունի ոսկեզօր կազմ, 8 էջ, որից 6 էջերի վրա գրված է հիմնի տեքստը: Յուրաքանչյուր էջում 8 տող, ընդհանուր` 808 նիշ, տիտղոսաթերթ և գունավոր նկարազարդումներ Ռուսաստանի զինանշանի տեսքով:
Հեղինակները մտադիր են մինի-գրքի մեկ նմուշը նվիրել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին:
Կոնենկոները գերազանցել են ճապոնացիների ռեկորդը՝ ստեղծելով 0,644x0,660 մմ չափեր ունեցող գիրք: Նախորդ տարի ճապոնացիները ռեկորդ էին սահմանել՝ ստեղծելով 0,75 մմx0,75 մմ չափեր ունեցող գիրք: