ԱՄՆ-ում ստեղծված սենսորը հեռախոսին ազդանշան Է ուղարկում փչացած ուտելիքի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են տվիչ, որը կարող Է սմարթֆոնին հաղորդել, թե սառնարանում կերակուրը երբ է սկսում փչանալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mirror-ին:
Փոքրիկ անհաղորդալար տվիչը գրանցում է ուտելիքի պիտանելիության ժամկետը լրանալու պահը: Սարքից տեղեկատվությունը վայրկենաբար հաղորդվում Է օգտատիրոջ ձեռքի հեռախոսին, այնպես որ սառնարանի փչացած կերակրի մասին կարելի է իմանալ նույնիսկ չնայելով այնտեղ:
Եզակի տեխնոլոգիայով ստեղծված սենսորն արտաքուստ նման Է այն պիտակ-տվիչներին, որոնք խանութներում կպցնում են ապրանքներին՝ գողությունը կանխելու համար: Սակայն այդ սարքը ոչ թե գործի Է դնում ազդանշանման մեխանիզմը, այլ հայտնաբերում Է որոշակի քիմիական նյութեր:
Որպեսզի տվիչն սկսի աշխատել եւ հայտնի փչացած մթերքների մասին, այն անհրաժեշտ Է համաժամացնել սմարթֆոնի հետ, իսկ այնուհետեւ տեղակայել սառնարանում: Հենց որ սենսորը բացահայտի թունավոր նյութերի առկայությունը, անմիջապես տեղեկատվություն կհաղորդի սմարթֆոնին:
Ինչպես նշում են մշակողները, սենսորը նաեւ կարող Է օգտագործվել պայթուցիկ նյութերի ճանաչման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: