Տարածաշրջանային

Վրաստանն իր խնդիրները կկարողանա լուծել միայն Մոսկվայի հետ ուղղակի երկխոսության միջոցով. Բուրջանաձե

2 րոպեի ընթերցում

Վրաստանն իր խնդիրները կկարողանա լուծել միայն Մոսկվայի հետ ուղղակի երկխոսության միջոցով. Բուրջանաձե

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին Է, որ Ժնեւյան բանակցությունների ձեւաչափը պետք Է պահպանվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ժնեւի միջազգային բանակցությունների հերթական՝ 30-րդ փուլը, մեկնարկել Է դեկտեմբերի 9-ին: Ժնեւյան բանակցություններն անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից Վրաստանում նույն թվականի օգոստոսյան պատերազմից հետո ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Ժնեւի հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պատվիրակությունները, աբխազական եւ հարավօսական կողմերի ներկայացուցիչները:

«Հետաքրքիր Է, երբ կառավարության ներկայացուցիչները հարցականի տակ են դնում ժնեւյան ձեւաչափի շարունակումը, փոխարենը ի՞նչ են նրանք առաջարկում: Ես երբեք մեծ պատրանքներ չեմ ունեցել ժնեւյան ձեւաչափի կապակցությամբ, բայց ես կողմ եմ ցանկացած նմանօրինակ ձեւաչափի պահպանմանը, ելնելով այն բանից, որ որքան մեծ լինի երկխոսելու հնարավորությունը, այնքան լավ մեր երկրի համար»,-նշել Է Բուրջանաձեն:

Նա վստահ Է, որ Վրաստանը կկարողանա խնդիրները լուծել միայն Մոսկվայի հետ ուղղակի երկխոսության ճանապարհով:

«Ինչ վերաբերում Է խնդիրների իրական լուծմանը, ես քանիցս ասել եմ եւ այժմ կրկնում եմ, որ ոչ մի խնդիր չի լուծվի առանց Ռուսաստանի իշխանությունների եւ Աբխազիայի եւ Սամաչաբլոյի (Հարավային Օսիա) դե ֆակտո ղեկավարության հետ ուղղակի երկխոսության: Ելնելով այն բանից, որ այդ երկխոսության համար Վրաստանի իշխանությունները ոչ համարձակություն ունեն, ոչ Էլ բանիմացություն, ես այդ ուղղությամբ որեւԷ առաջընթաց չեմ սպասում»,-ասել Է Բուրջանաձեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում