Խճանկար

Երկնքում գեղեցիկ ասուպային հոսք կդիտվի դեկտեմբերի 13-ին եւ 14-ին

1 րոպեի ընթերցում

Երկնքում գեղեցիկ ասուպային հոսք կդիտվի դեկտեմբերի 13-ին եւ 14-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեմինիդների ասուպային հոսքի բաձրակետը՝ տարվա ամենապայծառ հոսքերից մեկը, կարելի կլինի դիտել դեկտեմբերի 13-ի եւ 14-ի գիշերը, ամեն րոպե երկնքում կընկնեն պայծառ բռնկվող «աստղեր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով skyandtelescope-ին:

Գեղեցիկ ասուպային հոսքը հնարավոր կլինի դիտել անզեն աչքով: Գեմինիդները կարող են հայտնվել երկնքում ամեն տեղ, այրվող մանր մասնիկներն ստեղծում են մանրիկ պայծառ շերտեր եւ նույնիսկ փայլատակող ծխի շլեյֆ:

Գեմինիդների հոսքի աղբյուրը Ֆաետոն աստղակերպն Է, որը հայտնաբերվել Է 1983 թվականին: Հոսքի ակտիվության բարձրակետի ժամանակ կարելի Է մեկ ժամում մինչեւ հարյուր պայծառ ասուպներ տեսնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում