Խճանկար

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» հայտնվել Է ռեժիսոր Փիտեր Ջեքսոնի անվանական աստղը

1 րոպեի ընթերցում

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» հայտնվել Է ռեժիսոր Փիտեր Ջեքսոնի անվանական աստղը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի «Փառքի ծառուղում» հայտնվել Է ռեժիսոր Փիտեր Ջեքսոնի անվանական աստղը: Այն դարձել Է թվով 2538-րդը հռչակավոր ճեմուղում, որտեղ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում ամբողջ աշխարհից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ջեքսոնը պատմել Է, որ առաջին անգամ Լոս Անջելես Է այցելել 12 տարեկանում եւ արդեն այն ժամանակ երազում Էր կինո նկարահանել: «Ես անցել եմ այս փողոցով, դիտել բոլոր աստղերը, այն ժամանակ նույնիսկ իմ ամենահամաձակ երազում ես չԷի կարող ենթադրել, թե մի օր այստեղ կգտնեմ իմ սեփական աստղը»,- ասել Է նա:

Ջեքսոնը համաշխարհային ճանաչում Է ստացել Ջ. Թոլկինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության մոտիվներով նկարահանած կինոեռերգության համար: Նրա ակտիվում կան բազմաթիվ հեղինակավոր պարգեւներ, ներառյալ երեք «Օսկար» մրցանակները:

Հոբիտների մասին 2001 – 2003 թվականներին Էկրան բարձրացած ֆիլմերը, փորձագետների տվյալներով՝ դարձել են 21-րդ դարի սկզբի գլխավոր կինեմատոգրաֆիական իրադարձությունը՝ նվաճելով ԱՄՆ-ի Կինոարվեստի ակադեմիայի 17 ոսկե ասպետներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում