Խճանկար

Հոլիվուդում ֆիլմ կստեղծեն Բարաք և Միշել Օբամաների առաջին հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Հոլիվուդում ֆիլմ կստեղծեն Բարաք և Միշել Օբամաների առաջին հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեժիսորներն աշխատում են մի ֆիլմի վրա, որի սյուժեի հիմքում կլինի Բարաք Օբամայի անձնական կյանքը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ֆիլմը, մասնավորապես, կպատմի երկրի առաջին զույգի հանդիպման մասին:

Պարզվում է, որ Բարաք Օբամայի և նրա ապագա կնոջ մոտ ամեն ինչ հարթ չի եղել: Միշելը բավական երկար ժամանակ չի համաձայնվել հանդիպել: Ուստի, Օբաման որոշել է ավելի վճռական գործել և սպառնացել է, որ կհեռանա աշխատանքից, եթե Միշելը չհամաձայնի հանդիպել: Այն ժամանակ նրանք միասին էին աշխատում:

Ի վերջո Միշելը համաձայնել է: Հանդիպման ժամանակ զույգն այցելել է Չիկագոյի Արվեստների ինստիտուտ, իսկ հետո սիրահարված երիտասարդը նրան տարել է «Բասկին Ռոբբինս«` ուտելու ամենահամեղ պաղպաղակը:

Հայտնի է, որ ֆիլմի նկարհանումները կսկսվեն 2015թ.-ի ամռանը: Միշել Օբամայի դերը կկատարի դերասանուհի Թիկա Սթամփթերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում