Խճանկար

Հնդկաստանում նախարարը գիշերն անցկացրել Է դիակիզարանում՝ հերքելու ուրվականների մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում նախարարը գիշերն անցկացրել Է դիակիզարանում՝ հերքելու ուրվականների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հայտնի քաղաքական գործիչ Սաթիշ Ջարքիհոլին, որն զբաղեցնում Է երկրի Քառնաթաքա հարավարեւմտյան նահանգի հարկերի գանձման նախարարի պաշտոնը, որոշել Է արտասովոր կերպով իր հայրենակիցներին ապացուցել, որ ուրվականներ գոյություն չունեն: Նա գիշերն անցկացրել Է դիակիզարանում, որի մոտ գտնվում են մի քանի գերեզմաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Times of India-ին:

Նախարարի հետ մեկտեղ արտասովոր վայրում գիշերել են նրա շուրջ 100 կողմնակիցներ, որոնք քնելուց առաջ նույնիսկ ընթրել են դիակիզարանի շենքում: «Նման ակցիա անցկացնելով՝ ես պատրաստվում եմ հերքել նախապաշարմունքները: Գերեզմանոցներում ոչ մի ուրվական Էլ չկա, եւ, այնուամենայնիվ, դրանք հարուցում են մարդկանց խուճապային սարսափը»,- հայտարարել Է Սաթիշ Ջարքիհոլին:

Սաթիշն այն ակտիվիստներից մեկն Է, որը Քառնաթաքայի օրենսդիր ժողովից պահանջում Է ընդունել օրենք, որն ուղղված կլինի զանազան մոգական ծեսերի դեմ պայքարին: Եթե այն հաստատեն, ապա հանցագործություններ կհամարվեն կախարդանքը, դրամական միջոցների ներգրավման եւ խնդիրներից ազատման համար ծեսերը, որոնք փողի դիմաց խոստանում են կատարել երրորդ անձինք: Քաղաքական գործիչը նաեւ խոստացել Է խստիվ պայքարել բոլոր նախապաշարմունքների դեմ: Օրինակ՝ Հնդկաստանում ոմանք կարծում են, թե կանանց չի կարելի մոտենալ հղիության ժամանակ կամ կրիտիկական օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում