Խճանկար

ԱՄՆ-ում երկգլխանի երեխա է լույս աշխարհ եկել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում երկգլխանի երեխա է լույս աշխարհ եկել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում արտասովոր երեխա է լույս աշխարհ եկել. նա երկգլխանի է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, գլուխներն ինքնուրույն գործում են, սակայն ունեն մեկ մարմին և մեկ սիրտ:

Բժշկության մեջ նման երևույթը կոչվում է dicephalic parapagus: Երկվորյակների բոլոր օրգանները, բացառությամբ գլխի, ընդհանուր են: Սովորաբար նման երեխաները հազվադեպ են ապրում:

Երեխայի ծնվելուց հետո ընտանիքը օգնության կարիք ունի, ուստի հատուկ ֆոնդ է բացվել նրանց օգնելու համար:

Նրա հայրն այժմ կրում է վերնաշապիկ, որի վրա գրված է «Մեկ սրտում երկու հոգի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում