Բարկացած կատվի տիրուհին 64 միլիոն ֆունտ Է վաստակել նրա շնորհիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակչուհի 28-ամյա Թաբատա Բանդեսենն իր կատվի կերպարի գովազդման շնորհիվ, որը Համացանցում համբավ է ձեռք բերել «Բարկացած կատու»(Grumpy Cat) անվան ներքո, վաստակել է 64 միլիոն ֆունտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Express թերթին:
Բարկացած կատուն, որը հայտնի է դարձել իր խոժոռ տեսքի շնորհիվ, մեկ անգամ չԷ, որ նկարահանվել Է գովազդում, ընտանի կենդանու պատկերը բազմիցս հայտնվել Է տարբեր հուշանվերային արտադրանքի վրա: Բացի դանից, Բարկացած կատուն նաեւ դարձել Է «Բարկացած Կատվի վատթարագույն Սուրբ Ծնունդը»(Grumpy Cat"s Worst Christmas Ever) ֆիլմի «աստղը»:
«Այն, ինչին նա հասավ այսքան կարճ ժամանակում, պարզապես աներեւակայելի Է եւ կարող Է մարդու խելքահան անել: Ես կարողացա ազատվել աշխատանքից (մատուցողուհի Էի) այն բանից մի քանի օր հետո, երբ նա հայտնվեց սոցիալական ցանցերում, այդ ժամանակվանից ի վեր հեռախոսս պարզապdս չի լռում»,- հայտարարել Է Բանդեսենը, որն ապում Է ԱՄՆ-ի Մորիսթաուն քաղաքում, Արիզոնայի նահանգ:
Հրատարակությունը կարծում Է, որ Բարկացած կատվի տիրուհին իր սանի կերպարի տիրաժավորման շնորհիվ ավելի շատ Է վաստակել, քան հոլիվուդյան մի քանի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Քեմերոն Դիասը, Մեթ Դեյմոնը եւ Մեթյու ՄակՔոնահին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: