4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի Ախթալա քաղաքում 2015թ.-ին նախատեսվում է հիմնել կանանց սոցիալ-տնտեսական աջակցման տարածաշրջանային կենտրոն։ «Մեր կազմակերպությունը Լոռու մարզում իրականացնում է եռամյա ծրագիր:Լոռու մարզըբավական ակտիվ է,և մարզի տասը համայնքներում մեր շահառուների ջանքերով հիմնել ենք կանանց խորհուրդներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 8-ին կայացած հանդիպմանը հայտնեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ)ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը և հավելեց, որ իրենք պլանավորում են ստեղծել նաև հատապտուղների պահածոյացման և վերամշակման գործարան, որը կանանց համար կարող է ապահովել լրացուցիչ քառասուն աշխատատեղ:
Բանախոսը նշեց, որ իրենց կազմակերպության կարգախոսներից մեկը նժդեհյան այն միտքն է, որ «մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագրերը»: «Մենք կարևորում ենք կանանց սոցիալ-տնտեսական վիճակիկայունացումը, փորձում ենք նպաստել նրանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը և փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը»,- ասաց Լիլիթ Ասատրյանը` նշելով, որ ՀԵԿԱ-ն աշխատանքներ է տանում ոչ միայն կանանց շրջանում, այլ նաև տղամարդկանց հետ, քանի որ իրենք համարում են, որ առանց սեռերի միջև համերաշխության հասարակությունը ներդաշնակ չի կարող լինել: Նա պարզաբանե, որ իրենց կազմակերպության շահառուներ են 13-ից բարձր տարիքի աղջիկներն ու կանայք:
Անդրադառնալով արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառի կազմակերպմանը՝ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց. «Բարեգործական տոնավաճառը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին և 14-ին Երևանի քաղաքապետարանի շենքում,և այս միջոցառումը հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին մասնակից դառնալու կանանց և Հայաստանի ընտանիքների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին»: Նա հավելեց, որ տոնավաճառին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ։ ՀԵԿԱ-ի նախագահը հայտնեց, որ բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրերին։
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» («ՀԵԿԱ») հասարակական, ոչ պետական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ. և այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը:Կազմակերպությունը նպաստում է ՀՀ երիտասարդության, մասնավորապես,երիտասարդ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցումերիտասարդ կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստումկանանց շրջանում ազգային արժեքների պահպանմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինչպես նաևտարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
ՀԵԿԱ-ի նպատակն է` խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: