Խճանկար

Հավանան եւ Քուալա Լումպուրն ընդգրկվել են «Աշխարհի նոր յոթ հրաշալիք-քաղաքների» ցանկում

2 րոպեի ընթերցում

Հավանան եւ Քուալա Լումպուրն ընդգրկվել են «Աշխարհի նոր յոթ հրաշալիք-քաղաքների» ցանկում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի Հանրապետության մայրաքաղաքն, ըստ Շվեյցարիայի New7Wonders Foundation ոչ կառավարական հիմնադրամի վարկածի, մտել Է «Աշխարհի նոր յոթ հրաշալիք-քաղաքների» ցանկը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ինտերնետ-քվեարկության նախնական արդյունքները, որին մասնակցել են օգտատերեր ամբողջ աշխարհից, հրապարակվել են դեկտեմբերի 7-ի երեկոյան:

Բացի Հավանայից, ցանկում հիշատակվում են Բեյրութը (Լիբանան), Դոհան (Քաթար), Դուրբանը (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն), Լա Պասը (Բոլիվիա), Վիգանը (Ֆիլիպիններ) եւ Քուալա Լումպուրը (Մալայզիա): Կազմակերպիչներն այս ցանկը տալիս են այբբենական կարգով՝ չառանձնացնելով հաղթողին:

Հարցումը մեկնարկել Է 2012 թվականի հոկտեմբերին, եւ այն ժամանակ հեղինակավոր կոչմանը հավակնում Էր ավելի քան 1,2 հազար քաղաք 220 երկրներից: 2013 թվականին ցանկը կրճատվել Է մինչեւ 300, այնուհետեւ՝ մինչեւ 28, եւ, վերջապես, ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին մնացել Է ընդամենը 14 քաղաք, որի կեսն Էլ հայտարարվել են «աշխարհի հրաշալիքներ»:

«Աշխարհի նոր յոթ հրաշալիք-քաղաքներն» արդեն երրորդ քվեարկությունն Է, որն անցկացվում Է Շվեյցարիայի հիմնադրամի հովանու ներքո: 2007 թվականին համանման կերպով ընտրվել են աշխարհի յոթ նոր ձեռակերտ, իսկ 2011-ին՝ նույնքան բնական հրաշալիքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում