3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ամենահայտնի երկրնաքերը՝ 12-հարկանի Empire State Building-ը, դեկտեմբերի 7-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի դրոշի սպիտակ, կարմիր եւ կապույտ գույներով են լուսավորել ի պատիվ արքայազն Ուիլյամի ու նրա տիկնոջ ԱՄՆ ժամանման: Ինչպես հայտնել Է շենքի վարչակազմը, լուսային գունավորումը կպահպանվի Քեմբրիջի դքսի եւ դքսուհու այցի ողջ ընթացքում՝ մինչեւ դեկտեմբերի 9-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հյուրերը British Airways ընկերության չվերթով Լոնդոնից ժամանել են Ջոն Քենեդու անվան օդանավակայան, որտեղից ուղեւորվել են Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Carlyle հյուրանոց: Հենց այստեղ Էր նախընտրել իջեւանել Ուիլյամի մայրը՝ Ուելսի արքայադուստր Դիանան: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ուիլյամի եւ Քեյթի համարից տեսարան Է բացվում դեպի Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգի:
Զույգի ժամանումից դեռ մի քանի ժամ առաջ հյուրանոցի շենքի մոտ, որը նույնպես զարդարված Է բրիտանական դրոշներով, հավաքվել են երկրպագուները: Լրագրողների հետ զրույցներում նրանք խոստովանել են, որ հատկապես հույս ունեն տեսնել դքսուհի Քեյթին: Սեպտեմբերին Բուքինգհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել Էին, որ նա երկրորդ երեխային Է սպասում:
«Ես պարզապես ցանկանում եմ ողջունել նրանց Նյու Յորքում,-պատմել Է Հառլեմ շրջանի բնակիչ Ջեյմս Բերդենը:-Շատ անսովոր կլինի նրանց նայելը: Հուսով եմ, որ նրանք Էլ հայացք կնետեն իմ կողմը»: «Քեյթը հիրավի արժանի Է ընդօրինակման,-նշել Է Բոստոնի բնակչուհի Ստեֆանի Ռայանը, որը ժամանել Է Նյու Յորք:-Նրա տեսքից երբեք չի երեւում, որ նա նյարդայնանում Է կամ վախեցած Է: Նա միշտ վստահ տեսք ունի, բացի այդ նա ամուսնացած Է արքայազնի հետ: Եթե նա ինձ ձեռքով անի, ապա ես կհամարեմ, որ օրս հաջողված Է»:
Ուղեւորության ընթացքում Ուիլյամին ու Քեյթին ուղեկցում Է յոթ մարդ, այդ թվում՝ քարտուղարներ, խորհրդական ու ոճաբան: Իրենց մեկամյա որդուն՝ Ջորջին, Ուիլյամն ու Քեյթն իրենց հետ չեն վերցրել:
Դեկտեմբերի 7-ի երեկոյան պլանավորված Էր զույգի մասնակցությունը բարեգործական ընթրիքի: Դեկտեմբերրի 8-ին Մեծ Բրիտանիայից ժամանած հյուրերը, ինչպես սպասվում Է, ներկա կգտնվեն բասկետբոլի մրցախաղի, հանդիպում կունենան ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, նրա դստեր՝ Չելսիի, երգչուհի Բեյոնսեի, ինչպես նաեւ նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ:
Այցի ընթացքում ՈՒիլյամը նաեւ պետք Է Սպիտակ տանը հանդիպում ունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Բրիտանացի հյուրերը կայցելեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակի թանգարան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի խոշորագույն գեղարվեստական թանգարանը՝ Մետրոպոլիտեն: Ինչպես հայտարարել են Սպիտակ տան ներկայացուցիչները, Քեմբրիջի դքսի ու դքսուհու այցը պետք Է ընդգծի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի «փոխհարաբերությունների առանձնահատուկ կարգավիճակը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: