«Նոր գիրք»-20. Երվանդ Օտյանից մինչև «Մեդիտացիա»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն

Երվանդ Օտյան, «Ընկեր Բ. Փանջունի»

Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: ​Երվանդ Օտյանի ստեղծագործությունները ընդգրկված են ՀՀ հանրակրթական դպրոցի և բուհական ընդունելության քննությունների ծրագրերում: Գիրքը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի դպրոցականներին, այլև աշխարհասփյուռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպես նաև մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրությունը հայ բազմադարյան գրականության նկատմամբ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Նարեկ Կիրակոսյան

«Մեդիտացիա»

Հեղինակի երկրորդ գիրքն է, ուր զետեղված են բանաստեղծություններ և էսսեներ: ​

​Բառի կշիռն ու բառի միջանկյալ լռությունն իր զգայարաններում կրող բանաստեղծը փորձում է վերարտադրել ներաշխարհում կուտակված մտավարժանքների ալքիմիան, որ ժամանակի ու տարածության մեջ գոյություն ունեցող բացակա պատկերների թափանցիկ սինթեզն է: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Էռնեստո Սաբատո, «Թունելը»

«Թունելը» վեպում Էռնեստո Սաբատոն իր հերոսի՝ նկարիչ Կաստելի գիտակցության միջոցով ապացուցում է, որ հույսը, որպես այդպիսին, գոյություն չունի, և որ մարդկային գիտակցությունը երբեք չի կարող հասնել անվերապահ կամ բացարձակ սիրո: Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Բրիգիտե Վերներ, «Դենին, Կլարան եւ համար 5 տունը»

Մանկապատանեկան տարիքի ընթերցողների համար նախատեսված այս վեպը պատմում է Դենի անունով տղայի մասին, ով իր յուրահատուկ արտաքինով եւ պահելաձեւով տարբերվում է բոլորից: Գրքի հերոսուհին` Կլարան, հասկանում է, որ շփումը Դենիի հետ անչափ հետաքրքիր է: Գրքում նկարագրվում են նրանց հետաքրքիր արկածները համար հինգ տանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում