Orion տիեզերանավը մեկնարկել Է ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Orion տիեզերանավը Կանավերալ հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանից իր առաջին թեստային անօդաչու ուղեւորությանն Է մեկնել Երկրից 5,8 հազար կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Orion-ի արձակումը, որում անձնակազմ չկա, տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 16:05-ին: Տիեզերանավն ուղեծիր Է դուրս բերում Delta-4 ծանր հրթիռը, որն արտադրվել Է United Launch Alliance (ULA) ընկերության կողմից: Այսօրվա դրությամբ այն ամենամեծն Է ԱՄՆ-ի տիեզերական արդյունաբերության մեջ, նրա երկարությունը կազմում Է 72 մետր: Նախօրյակին տիեզերանավի արձակումը չեղյալ Էր հայտարարվել հրթիռի վառելիքային կափույրների անսարքության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский