Արցախ

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 25-ամյակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 25-ամյակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ և մասնակցել դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով ներկաներին դպրոցի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ կրթօջախի առաջին սերնդի շրջանավարտ, վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ շնորհիվ բարձրակարգ ուսուցիչների տրամադրած որակյալ կրթության՝ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն այսօր արդեն լուրջ դերակատարում ունեն պետական կառավարման և տնտեսության բնագավառներում: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ անցած տարիների ընթացքում Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի կուտակած փորձի ու գիտելիքների շնորհիվ կրթօջախի սաները հաջողություններ արձանագրեն նաև միջազգային օլիմպիադաներում. նա կոչ է արել այս հարցում ավելի հետևողական լինել:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական կոլեկտիվին՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ակնառու ավանդի համար՝ Վարչապետի հուշամեդալով պարգևատրելով մի խումբ ուսուցիչների:

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև դպրոցի նախկին շրջանավարտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում