Խճանկար

ԴՆԹ-ի հայտնագործման նախահայրերից մեկի Նոբելյան մեդալը 4,8 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

1 րոպեի ընթերցում

ԴՆԹ-ի հայտնագործման նախահայրերից մեկի Նոբելյան մեդալը 4,8 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնագործման նախահայրերից մեկի՝ ամերիկացի գիտնական Ջեյմս Ուոթսոնի Նոբելյան մեդալը դեկտեմբերի 4-ին 4,8 միլիոն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի Christie's-ի աճուրդում: Այդպիսով, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն դարձել է ամենաթանկ Նոբելյան պարգեւը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդով:

Գնորդի անունը չի հայտնվում: Նշվում Է, որ նա աճուրդին մասնակցել է հեռախոսով: Christie's-ը հույս ուներ մեդալի դիմաց ստանալ 2,5 – 3,5 միլիոն դոլար:

Աճուրդի դահլիճում Էր գտնվում նաեւ ինքը՝ 86-ամյա Ուոթսոնը: Նրա խոսքով՝ մեդալի վաճառքից ստացված միջոցների մեծ մասը ինքը պլանավորում Է ուղղորդել գիտական հետազոտությունների օժանդակմանը: Մասնավորապես, փողը կհանձնվի Չիկագոյի համալսարանին, Ինդիանայի նահանգի համալսարանին եւ Քեմբրիջի համալսարանին, որոնցում սովորել եւ աշխատել Է գիտնականը:

Աճուրդային տանը նշել են, որ պատմության մեջ առաջին անգամ Է Նոբելյան մեդալն աճուրդի հանվում դրա տիրոջ կյանքի օրոք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում