Հասարակական

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի մեքենա է շրջվել

1 րոպեի ընթերցում

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի մեքենա է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 5-ին` ժամը 04.34-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԶԻԼ»մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներումՄ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 9-րդ կմ-ում «ԶԻԼ 130» մակնիշի (վարորդ Ա. Մ., ծնվ. 1958թ.) 39 LO 838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում