ԱՄՆ-ում Սուրբծննդյան ակցիան մարդաշատության ռեկորդ է սահմանել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Յուտա նահանգում տեղի է ունեցել Սուրբծննդյան զանգվածային ակցիա, որին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ակցիան տեղի է ունեցել Պրովո քաղաքի պուրակում: Մասնակիցները կրել են տարբեր կերպարների հագուստներ:
Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ ցանկացել են աշխարհին ցույց տալ Սուրբ Ծնունդի էությունը:Ակցիայի կազմակերպման համար պահանջվել է մոտ մեկ ամիս:
Նախորդ նմանատիպ ռեկորդը գրանցվել էր Մեծ Բրիտանիայում, որտեղ անցկացված ակցիային հավաքվել էր 898 մարդ: