Խճանկար

Ամերիկացին օրական 10 շիշ «Կոկա-կոլա» խմելովով 1 ամսում գիրացել է 10 կգ-ով

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին օրական 10 շիշ «Կոկա-կոլա» խմելովով 1 ամսում գիրացել է 10 կգ-ով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի բնակիչ Ջորջ Պիորը մեկ ամիս շարունակ խմել է օրական 10 շիշ «Կոկա-կոլա»՝ պարզելու համար, թե ինչպիսի ազդեցություն է թողնում այն իր օրգանիզմի վրա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 50-ամյա Ջորջին հատկապես հետաքրրել է օրգանիզմի վրա մեծ քանակությամբ շաքարի ազդեցությունը:

Պիորի խոսքով` նրա քաշն ավելացել է 10 կգ-ով, նա 76 կգ-ից դարձել է 86 կգ: Արյան ճնշումը 129/77-ից հասել է 145/96-ի:

Որոշ ժամանակ անց նա նկատել է ուժգին կախվածություն ըմպելիքից: Բացի այդ, նա սկսել է քաղցր ուտելու պահանջ զգալ, որը նախկինում չի նկատել:

Հատկանշական է, որ Ջորջը մեկ ամսվա ընթացքում սնվել է քիչ քանակությամբ ածխաջուր պարունկող մթերքներով: Նրա սննդակարգի մեջ ընդգրկվել են ոչ յուղոտ միս, բանջարեղեն և հատապտուղներ:

«Ես նման քայլի դիմել եմ, որպեսզի շատերին ստիպեմ մտածել և խոսել այն մասին, թե որքան շաքար են նրանք ուտում, և որքան վնասակար է այն»,- նշել է նա:

«Կոկա-կոլա»-ի 100 գրամի մեջ առկա է 10,2 գրամ շաքար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում