Խճանկար

ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնագործման նախահայրը վաճառում Է իր Նոբելյան մեդալը

1 րոպեի ընթերցում

ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնագործման նախահայրը վաճառում Է իր Նոբելյան մեդալը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնագործման նախահայրերից մեկի՝ ամերիկացի գիտնական Ջեյմս Ուոթսոնի Նոբելյան մեդալն, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 4-ին Նյու Յորքում աճուրդի կհանվի Christie's-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուոթսոնը ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության գծով Նոբելյան մրցանակ Է ստացել 1962 թվականին՝ իր գործընկերներ Ֆրենսիս Քրիկի եւ Մորիս Ուիլքինսոնի հետ՝ ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի հայտնագործման համար:

86-ամյա գիտնականը կդառնա պատմության մեջ Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը, որը որոշել Է վաճառել իր պարգեւը: Ինչպես նշվել Է աճուրդային տան կայքում, լոտի նախնական գնահատումը կազմում Է 2,5-ից մինչեւ 3,5 միլիոն դոլար: Գիտնականն ինքը հայտարարել Է, որ ստացված միջոցները կծախսվեն բարեգործության նպատակներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում