Խճանկար

2014 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

 2014 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականը կարող է ամենատաքը դառնալ վերջին 135 տարվա ընթացքում, երբ կլիմայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ են հավաքվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է Կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ-ի շրջաքնակային կոնվենցիայի մասնակիցների՝ Լիմայում ընթացող 20-րդ խորհրդաժողովում:

«Եթե նոյեմբերն ու դեկտեմբերը հետեւեն նույն այն միտումին, որը դիտվել է հունվար-հոկտեմբեր ամիսներին, ապա 2014 թվականը, հնարավոր է՝ կդառնա ամենատաքը չափումների անցկացման ողջ ժամանակաշրջանում՝ առաջ անցնելով 1998, 2005 եւ 2010 թվականներից,- նշվում է փաստաթղթում:- Օվկիանոսի մակերեւույթի ջերմաստիճանի բարձրացումը մյուս գործոնների հետ միասին նպաստում է աննախադեպ առատ անձրեւների եւ ջրհեղեղների թվի ավելացմանը երկրների մի մասում եւ ահավոր երաշտի՝ այլ երկրներում»:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին տասն ամսում մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանը 0,57 աստիճանով գերազանցել է 1961-1990 թվականների միջին ցուցանիշը եւ կազմել է 14,57 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում