Խճանկար

Բրիտանացիները 45 մլն ֆունտ գումարի հարկեր են վճարել արվեստի իրերով

1 րոպեի ընթերցում

 Բրիտանացիները 45 մլն ֆունտ գումարի հարկեր են վճարել արվեստի իրերով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի քան 45 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ արվեստի առարկաների հավաքածու Է ընդունել որպես հարկավճար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian հրատարակությանը, Վան Գոգի վաղ շրջանի գործը, անգլիացի հռչակավոր ռոմանտիկ նկարիչ Ջոն Քոնստեբլի վրձնի դիմանկարը, ինչպես նաեւ միջնադարյան ձեռագիրը Չատսուորտից մտել են արվեստի այն առարկաների հավաքածուի մեջ, որոնք հարկատուները հանձնել են պետությանը:

Հանձնումը տեղի Է ունեցել բրիտանական հարկային օրենքի շրջանակներում, որը թույլ Է տալիս պետությանը հանձնել ազգային արժեք ներկայացնող՝ արվեստի գործեր՝ ժառանգության հարկի վճարման հաշվին:

Սույն հավաքածուն դարձել Է ամենախոշորը հարկավճարման նման սխեմայի օգտագործման ամբողջ ժամանակի ընթացքում, որը վերահսկում Է Արվեստի Անգլիայի խորհուրդը (Arts Council England):

Հրատարակության տվյալներով՝ բոլոր մշակութային արժեքները կհանձնվեն Մեծ Բրիտանիայի թանգարաններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում