Խճանկար

Գիտնականները տագնապ են հնչեցնում օզոնային շերտի վիճակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Գիտնականները տագնապ են հնչեցնում օզոնային շերտի վիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդի օզոնային շերտի համար անդառնալի հետեւանքներ կունենա Ամազոնյան անտառների ոչնչացումը, որտեղ աբորիգեններ են ապրում:

ԱՄՆ-ի եւ Լատինական Ամերիկայի գիտնականներն այս եզրակացությունն արել են զեկույցում, որը ներկայացվել Է կլիմայի փոփոխության հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի բացման օրը, որն ընթանում Է Պերուում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ըստ գիտնականների տվյալների, Ամազոնի անտառների ածխածինների 55 տոկոսը գտնվում Է աբորիգենների հողում:

Հետազոտողները նախազգուշացնում են, որ Ամազոնի մերձարեւադարձային անտառների տարածքի շուրջ 20 տոկոսին ոչնչացում Է սպառնում օրինական եւ անօրինական ծառահատումների, ենթակառուցվածքային ու արդյունաբերական նախագծերի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում