Խճանկար

Քարդաշյանը հպարտացել է իր հայկական կառուցվածքով

1 րոպեի ընթերցում

Քարդաշյանը հպարտացել է իր հայկական կառուցվածքով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Elle ամսագրի հետ զրույցում անկեղծացել է երիտասարդ տարիներին իր կազմվածքի հետևանքով ունեցած բարդույթների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 34-ամյա աստղը պատմել է, որ թեպետ ներկայում նա ունի աշխարհում թերևս ամենահայտնի մարմինը, սակայն երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի ինքն իրեն հարմար զգա ներկայիս տեսքով:

Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հասունացման տարիքում ամեն գիշեր փակվել լոգարանում և լաց եղել իր կառուցվածքի համար: Այդուհանդերձ, նա նշել է, որ այժմ հպարտ է նման հրաշալի մարմին ունենալու համար: «Ես հայ աղջիկ եմ, ես ունեմ կազմվածք, և ստացվում է, որ մարդկանց դա դուր է գալիս»,- հպարտացել է Քարդաշյանը` նշելով, որ այժմ ինքնավստահ կին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում