Խճանկար

Միջերկրածովյան սննդակարգը ԴՆԹ-ին թույլ չի տալիս ծերանալ. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Միջերկրածովյան սննդակարգը ԴՆԹ-ին թույլ չի տալիս ծերանալ. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետազոտողներն ընդհուպ մոտեցել են այն բանի բացահայտմանը, թե ինչու Է միջերկրածովյան սննդակարգը հնուց ի վեր համարվում երկարակեցության գրավական:Նրանց խոսքով՝ մրգերով, բանջարեղենով, ձկով եւ ձիթայուղով հարուստ սննդակարգը կարող Է կանխել ԴՆԹ-ի վնասվելը, ինչը տեղի Է ունենում տարիքի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Արյան նմուշները, որոնք գիտնականները տասը տարի շարունակ վերցրել են հազար կամավորներից, ցույց են տվել, որ միջերկրածովյան սննդակարգը պաշտպանում Է տելոմերները՝ քրոմոսոմների մանր ծայրամասերը, որոնք պաշտպանիչ գործառույթ ունեն: Ժամանակի ընթացքում դրանց կրճատումը կենսաբանական ծերացման կարեւորագույն գործոններից մեկն Է դառնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում